Չորեքշաբթի , 17 Սեպտեմբեր 2014
USD: 415.23 դր.
EUR: 571.65 դր.
RUB: 11.68 դր.
Երևանում՝
Ցերեկ: +17
Գիշեր: +8
ԱՆՈՆՍ

Սյուզի Կենտիկյանը ռինգ կվերադառնա դեկտեմբերի 7-ին

susi-kentikianԳերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը ռինգ կվերադառնա դեկտեմբերի 7-ին: Այս անգամ 26-ամյա բռնցքամարտուհու մրցակիցն է լինելու 41-ամյա Եվրոպայի չեմպիոնուհի, ազգությամբ իտալացի Սիմոնա Գալասսին: Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի «Porsсhe» մարզապալատում:

«Անհամբերությամբ եմ սպասում Շտուտգարտում կայանալիք իմ մենամարտին,_ «Մարդասպան թագուհու» խոսքերն է մեջբերում  Box-sport.de-ն:  _ Ցանկանում եմ երկրպագուներիս հիանալի շոու ցուցադրել, ուզում եմ հաղթել եւ ռինգը լքել որպես հին եւ նոր աշխարհի չեմպիոնուհի: Գալասսին շատ հաջողությունների է հասել եւ մեծ բռնցքամարտիկ է: Նա բարձրահասակ է եւ աջից շատ ուժեղ հարվածների է տիրապետում, բայց ես այլեւս իմ գոտին այդքան արագ  ոչ-ոքի  չեմ տա»:

Սյուզաննա Մարգարյան



Դիտվել է 316 անգամ

Հոդվածներում արտահայտած կարծիքները կարող են չհամընկնել Հայլուր.am լրատվականի կարծիքին:
Եթե գտնում եք, որ որևէ նյութ իր մեջ կրում է զրպարտություն Ձեր կամ երրորդ կողմի դեմ, խախտում է
Ձեր կամ երրորդ կողմի իրավունքները, խնդրում ենք հայտնել այդ մասին Հայլուր.am խմբագրություն:

  

  
Scroll To Top
Read previous post:
arm138375220820
ՇՏԱՊ Է, ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆՔ !

Մեկամյա այս հրաշք բալիկի՝ Արտյոմիկի մոտ բժիշկներն օրեր առաջ հայտնաբերել են գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք, որն անհրաժեշտ է երկշաբաթյա ժամկետում...

Close