Ուրբաթ , 31 Հոկտեմբեր 2014
USD: 415.23 դր.
EUR: 571.65 դր.
RUB: 11.68 դր.
Երևանում՝
Ցերեկ: +17
Գիշեր: +8
ԱՆՈՆՍ

2014 Ձիու տարին ձեզ համար

yearOfTheHorse2Խոյերի համար տարին խոստանում է լինել կայուն` ֆինանսական տեսանկյունից, սակայն ֆինանսական ձեռքբերումների համար խոյերը պետք է իրենց ֆինանսական միջոցները ճիշտ տնօրինեն և միայն այդ դեպքում արդյունքը սպասել չի տա:

Տարին խոստանում է բարենպաստ լինել խոյերի համար, նրանց բոլոր նախաձեռնություններում: Հատկապես հրաշալի առիթ է ` հին, վատ սովորություններից հրաժարվելը:

Սիրային առումով տարին կլինի դրականորեն հանդարտ, սակայն խանդի հող կստեղծվի տարվա երկրորդ կեսին և խոյերի համար թեժ կլինի:

Ցուլերի համար տարին խոստանում է լինել բարենպաստ ինքնաբացահայտման և ինքնադրսևորման տեսանկյունից: Ժամանակն է, որպեսզի այս համաստեղության նշանի մարդիկ,վերագտնեն ու վերագնահատեն իրենց ցանկություններն ու նպատակները և տարին կստեղծի բոլոր նպաստավոր պայմանները դրանց իրագործման համար: Մնում է լինել փոքր ինչ համարձակ և հաջողությունը կլինի ձերը:

Ինչ վերաբերում է սիրային հարցերին, ցուլերն այս տարի կլինեն շատ պահանջկոտ իրենց սիրելիների հանդեպ: Տարին խոստանում է առատ լինել հետաքրքիր հանդիպումներով և միայնակ ցուլերը որոնումներից հետո կգտնեն իրենց իդեալին: Սիրառատ տարի է սպասվում:

 Երկվորյակներին խորհուրդ է տրվում վերանայել իրենց մոտեցումները կյանքի հանդեպ: Պետք է լինել առավել պրագմատիկ և ոչ միայն ժամանցին և ընկերներին ժամանակ տրամադրել, այլև աշխատանքին: Տարին խոստանում է արգասաբեր լինել:

Երկվորյակները չեն փայլում իրենց կայունությամբ և այդ կլինի պատճառը, որ անձնականում ընդհարումներ կլինեն սիրելիի հետ, իսկ հավատարիմ երկվորյակներին տարին խոստանում է օրհնված սիրային միություն, բայց և որոշները կառերեսվեն իրենց սիրելիի անկայուն վարքին:

Խեցգետիններին տարին հորդորում է լինել խնայող և չփորձել կասկածելի ճանապարհով ֆինանսական զգալի միջոցներ ձեռք բերել : Տարին բարենպաստ կլինի աշխատանքի հարցում, սակայն խորհուրդ է տրվում կայունությունը ընդունել,որպես հենք ցանկացած նախաձեռնության հարցում:

Միայնակ խեցգետիններն այս տարի կգտնեն իրենց կեսին, իսկ նրանք ովքեր արդեն սիրելիներ ունեն` կանեն նոր բացահայտումներ վերջիններիս մասին:

Առյուծների համար հաճելի անակնկալներով տարի է սպասվում :Անձնական կյանքում կլինեն դրական փոփոխություններ : Առյուծները գիտեն ինչ անել և տարին հաջողություններով լի կլինի, հատկապես մայիսից սեպտեմբերն ընկած հատվածում:

Առյուծները ,սիրային հարցում, կքաղեն իրենց կայացրած որոշումների պտուղները և ըստ այդմ տարին չի խոստանում թեժ սկսել, սակայն տարվա վերջում ամեն բան կփոխվի դեպի դրականը:

Կույսերի համար տարին խոստանում է լինել բացառապես դրական, կարիերայում նշանակալի աճ ու ֆինանասականի զգալի ավելացում: Հրաշալի տարի է նորանոր ձեռքբերումների և գնումների համար, այդ թվում և` անշարժ գույքի :

Կույսերի համար 2014 կլինի սիրո և ամուսնության տարի,քանզի կույսերը կհասկանան և կփոխեն իրենց չափազանցված մոտեցումներն ու կարծրատիպերը տարբեր հարցերի շուրջ և կվերանայեն նախկին թեկնածուներին:

Կշեռքներին խորհուրդ է տրվում հստակ հասկանալ, թե ինչ են իրենք ուզում, այնուհետև հստակ պլան մշակել` ինչպե՞ս հասնել նպատակին և վերջապես` ընթանալ այդ ուղղութամբ:  Քրտնաջան աշխատանքի արդյունքում, կշեռքները 2014 –ին կլինեն շատ գոհունակ: Չմոռանաք նաև լսել ձեր ներքին զգայարանին, այն ձեզ հազվադեպ է դավաճանում:

Կշեռքներին, որոնք ստեղծել են կայուն հարաբերություններ, տարին խոստանում է ամրապնդել դրանք,իսկ նրանք, ովքեր այդպես էլ չեն փոխվել և հասկացել իրենց սխալները կունենան խնդիրներ անձնականում:

Կարիճներին տարին հորդորում է լինել զգուշավոր և մինչ որոշում կայացնելը լավ մտածել : Այս տարի ձեր աշխատասիրությունը կնպաստի ձեր ֆինանսական միջոցների աճին:Սակայն առավել հաջող ժամանակահատված է լինելու գարնան վերջերին և աշնան սկզբներին:

Կարիճներին, որոնց սրտում քնել էր սերը, այս տարի կարթնանա և հաճելիորեն կզարմացնի, անգամ նրանց, ովքեր արդեն իսկ ամուսնացած են: Ձիու տարին խոստանում է հաճելի անակնկալներ:

Տրամադրվածությունն ու վստահությունը աղեղնավորների հաղթաքարտն է լինելու գալիք տարում: Տարին հորդորում է ձեզ բացահայտվել նաև արվեստի և մշակույթի մեջ: Վստահ եղեք ,դա կբացի ձեր երկրորդ շնչառությունը և դուք նորովի կներկայանաք:

Տարին , աղեղնավորի համար անձնականի տեսանկյունից թեժ է սկսվելու, սակայն դրանք միտված չեն լուրջ հանգուցալուծումների, քանզի այս նշանի մարդիկ դժվար են ընտելանում ամուսնանալու գաղափարին:

Այծեղջյուրների համար տարին գերակտիվ է լինելու: Ցանկացած դժվարին գործ դուք կանեք հեշտությամբ: Եվ ձեր աշխատասիրության ու վեհանձնության համար գալիք տարին ձեզ կվարձատրի մեծապես` ձեր բաղձալի ցանկությունները կյանքի կկոչվեն:

Անձնականում,սիրելիներ ունեցող այծեղջյուրները կհասնեն ամուսնության, իսկ նրանք ովքեր միայնակ կլինեն` կձգտեն սիրո և ուշադրության, սակայն պետք է զգոն լինել և չփնտրել  սեր այնտեղ,որտեղ չկա: Ամեն մի չմտածված որոշում կարող է վճռորոշ լինել:

 Ջրհոսներին սպասվում է փոփոխություններով լի տարի: Ձիու տարում ,դուք մեծապես պետք է փոխվեք՝ սկսած հագուկապից վերջացրած ձեր աշխարհայացքով : Տարին կթվա շատ ուրիշ,իսկ լավ թե վատ` կախված է միայն ձեզանից:

Ջրհոսների անձնական կյանքում միայն շտապողականությունն է փչացնում ամեն բան,սակայն այս տարի դուք  կլինեք հանդարտ և համբերատար ու կհասնեք ձեր ուզածին: Տարին բարենպաստ է կայուն հարաբերությունների համար:

Ձկներն իրենց կբացահայտեն այնպիսի ոլորտներում, որոնցում անգամ չէին էլ պատկերացրել և այդ դրսևորումը կլինի շատ հաջող: Հանգիստ տարի է սպասվում: Այս տարի ձկները կլինեն ճամպրուկային տրամադրվածությամբ և կունենան բազում, հետաքրքիր ուղևորություններ:

Ձկներն այս տարի բառացիորեն սեր են շնչելու: Նրանք լինելու են շրջապատված սիրով և քնքշությամբ: Ամուսնացած ձկները հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ յուրահատուկ ուշադրության կարժանանան, սակայն ձկներ, մի շտապեք տրվել գայթակղություններին, քանզի պետք չէ կորցնել մնայունը վարկյանականի պատճառով: Զգայուն ձկներին մի խորհուրդ` թեթև նայեք փոփոխություններին և ապրեք`վայելելով ամեն մի օրը:

 Պատրաստեց Անի Ալեքսանյանը

 

Դիտվել է 23986 անգամ

Հոդվածներում արտահայտած կարծիքները կարող են չհամընկնել Հայլուր.am լրատվականի կարծիքին:
Եթե գտնում եք, որ որևէ նյութ իր մեջ կրում է զրպարտություն Ձեր կամ երրորդ կողմի դեմ, խախտում է
Ձեր կամ երրորդ կողմի իրավունքները, խնդրում ենք հայտնել այդ մասին Հայլուր.am խմբագրություն:

  

  
Scroll To Top
Read previous post:
mkhitaryan-klopp
Յուրգեն Կլոպը «Նապոլիի» դեմ խաղի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Նապոլիի» դեմ տարած հաղթանակից հետո (3:1 հաշվով) նշել...

Close